Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/0441/02/24 քաղաքացիական գործով Արթուր Հարությունի Վահանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

07.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Գործ թիվ ԵԴ2/0441/02/24






ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ
ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.02.2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր՝ Արամ Մկրտչյան), ծանոթանալով Հասմիկ Գագիկի Խաչատրյանի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին,

ՊԱՐԶԵՑ

Հասմիկ Գագիկի Խաչատրյանը 15.01.2024թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Արթուր Հարությունի Վահանյանի, իրավասու մարմին՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ ալիմենտի բռնագանձման և երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջների մասին, որը նույն օրը մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին են տրամադրվել 25.01.2024թ.:
Հայցադիմումին կից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդություն:
Միջնորդությամբ հայցվորը հայտնել է, որ անվճարունակ է, դիմել է հանրային պաշտպանի գրասենյակին՝ անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, և դիմումը բավարարվել է: Խնդրել է պետական տուրքի վճարումը հետաձգել և այն լուծել եզրափակիչ դատական ակտով:
Կից ներկայացվել է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին ուղղված 18.01.2024թ. դիմումը՝ դիմումը բավարարելու մասին գրասենյակի ղեկավարի մակագրությամբ:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները՝ պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում:
Նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները` սույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
Դատարանի գնահատմամբ՝ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա բավարարման. պետական տուրքի վճարման ժամկետը պետք է հետաձգել, հարցին անդրադառնալ եզրափակիչ դատական ակտով:
Հայցադիմումը բավարարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին, բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքերը:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 31-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

Պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդությունը բավարարել՝ պետական տուրքի վճարումը հետաձգել, հարցին անդրադառնալ եզրափակիչ դատական ակտ կայացնելիս:
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`