Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ/3896/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

07.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն


ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)

Նախագահությամբ՝ դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Է. Օհանյանի
մասնակցությամբ
Հայցվոր՝ Մ․ Մալխասյանի
Հայվորի ներկայացուցիչ՝ Մ․ Հեպոյանի

04 մարտի 2024թ. ք.Աշտարակ

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի՝ Մասիս Անդրանիկի Մալխասյանի, Վանիկ Անդրանիկի Մալխասյանի, Լիլիթ Գևորգի Մալխասյանի, Աննա Վաղինակի Մարտիրոսյանի (այսուհետ՝ նաև Հայցվորներ) ընդդեմ Մալեկ Համայաղի Բեթսարկեզ Ղարաղեզի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ վերացնել իրավունքի խախտումը՝ այն է դադարեցված համարել Մասիս Անդրանիկի Մալխասյանի, Վանիկ Անդրանիկի Մալխասյանի, Լիլիթ Գևորգի Մալխասյանի, Աննա Վաղինակի Մարտիրոսյանի և Մալեկ Համայաղի Բեթսարկեզ Ղարաղեզի միջև 20.05.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Աշտարակ համայնքում գտնվող 02-001-661-018 ծածկագրի տակ գտնվող մեկ միավոր՝ 0.1976 հա գուղատնտեսական նշանակության վարելահողը Հայցվորներին վերադարձնելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ/3896/02/22 քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
08․12․2022 թվականին Մասիս Անդրանիկի Մալխասյանը, Վանիկ Անդրանիկի Մալխասյանը, Լիլիթ Գևորգի Մալխասյանը, Աննա Վաղինակի Մարտիրոսյանը 20․01․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մալեկ Համայաղի Բեթսարկեզ Ղարաղեզի՝ վերոնշյալ պահանջներով, որը մակագրվել է Դատարանին:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին տրամադրվել են 26․12․2022 թվականին։
Դատարանի 05․01․2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
20․01․2023 թվականին հայցադիմումը կրկին ներկայացվել է։
Դատարանի 22․02․2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 12.06.2023 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ։
Դատարանը, ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը» վերտառությամբ 169-րդ հոդվածի, սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո, 11․07․2023 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 22․09.2023 թվականը։

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզվել է նախնական դատական նիստի ընթացքում լուծման ենթակա հարցերի շրջանակը և սահմանվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը՝ եկավ հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 22.09.2023 թվականը։
Նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները և 04․03.2024թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում գործը համարվել է դատաքննության նախապատրաստված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 174-րդ, 188-րդ,199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1.Ըստ հայցի՝ Մասիս Անդրանիկի Մալխասյանի, Վանիկ Անդրանիկի Մալխասյանի, Լիլիթ Գևորգի Մալխասյանի, Աննա Վաղինակի Մարտիրոսյանի ընդդեմ Մալեկ Համայաղի Բեթսարկեզ Ղարաղեզի՝ վերացնել իրավունքի խախտումը՝ այն է դադարեցված համարել Մասիս Անդրանիկի Մալխասյանի, Վանիկ Անդրանիկի Մալխասյանի, Լիլիթ Գևորգի Մալխասյանի, Աննա Վաղինակի Մարտիրոսյանի և Մալեկ Համայաղի Բեթսարկեզ Ղարաղեզի միջև 20.05.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Աշտարակ համայնքում գտնվող 02-001-661-018 ծածկագրի տակ գտնվող մեկ միավոր՝ 0.1976 հա գուղատնտեսական նշանակության վարելահողը Հայցվորներին վերադարձնելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ/3896/02/22 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության:
2. Դատական նիստ նշանակել 2024 թվականի մայիսի 14-ին՝ ժամը «11:00»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 5):


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`