Հայաստանի Հանարապետության Շիրակի մարզի Արթիկ համյանքի բնակիչ Դմիտրիյ Ստարիխին վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի լսումներին հրավիրելու մասին
07.03.2024
ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի կողմից ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` -Ձեզ սեփականության իրավունքով պատկանող TOYOTA RAV 4 2.0 մակնիշի 36 TO 551 պետհամարանիշերով փոխադրամիջոցի համար սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած փոխադրամիջոցի հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2024թվականի մարտի 13-ին ժամը 11:50-ին որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Արթիկի համայնքապետարան:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներով/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1
Հեռ..` +37498770244
Վեբ կայք` www.artik.am
Էլ. փոստ`