Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/6265/02/19 քաղաքացիական գործով Հայկ Կարենի Ծատուրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

07.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Արթուր Արտյոմի Ծատուրյանի (այսուհետ նաև` Հայցվոր) ընդդեմ Միլենա Հայկի Ծատուրյանի, Կարեն Հայկի Ծատուրյանի, Միլենա և Կարեն Ծատուրյանների օրինական ներկայացուցիչ Հայկանուշ Տիգրանի Հարությունյանի և Հայկ Կարենի Ծատուրյանի (այսուհետ` նաև Պատասխանողներ)` բաժին առանձնացնելու, սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու և վնասի հատուցման պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Միլենա Հայկի Ծատուրյանի, Կարեն Հայկի Ծատուրյանի ընդդեմ Արթուր Արտյոմի Ծատուրյան՝ բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքում բաժինները փոփոխելու, բաժիններն առանձնացնելու, առանձնացնելու աննպատակահարմարության դեպքում՝ փոխհատուցմամբ բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Արթուր Արտյոմի Ծատուրյանի ընդդեմ Միլենա Հայկի Ծատուրյանի, Կարեն Հայկի Ծատուրյանի, Միլենա և Կարեն Ծատուրյանների օրինական ներկայացուցիչ Հայկանուշ Տիգրանի Հարությունյանի և Հայկ Կարենի Ծատուրյանի` բաժին առանձնացնելու, սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու և վնասի հատուցման պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Միլենա Հայկի Ծատուրյանի, Կարեն Հայկի Ծատուրյանի ընդդեմ Արթուր Արտյոմի Ծատուրյան՝ բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքում բաժինները փոփոխելու, բաժիններն առանձնացնելու, առանձնացնելու աննպատակահարմարության դեպքում՝ փոխհատուցմամբ բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 02.07.2024 թվականին, ժամը 17:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`