Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԿԴ/1980/02/10 քաղաքացիական գործով ծանուցում

11.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԿԴ/1980/02/10
ԴԴԱ-8.2/Ե___________
____.____.2024թ.
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հայցվոր հակընդդեմ հայցով պատասխանող՝
«Գյուղական տարածքների տնտեսական
զարգացման ԾՎԿԳ» պետական հիմնարկին
ՀՀ, ք. Երևան Եզնիկ Կողբացի փ., 36/3, բն. 7

Ըստ հայցի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» պետական հիմնարկի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի, «Էջմիածնի ջրշին» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «Էջմիածնի ջրշին» ՍՊԸ-ի, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» պետական հիմնարկի, Աշոտ Հայրապետյանի՝ բանկային երաշխիքները բանկի մասով անվավեր ճանաչելու և դրանք այլ անձի անունից կնքված համարելու և ի շահ նրա պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հունիսի 06-ին, ժամը 14:10-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց հայցվորը կարող է ծանոթանալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Դ. ԱՂԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 57-66-04

Էլ. փոստ`