թիվ ՎԴ/1140/05/24 վարչական գործով դատական ծանուցագիր
11.03.2024
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
11 մարտի 2024թ.
Երրորդ անձ՝ Համլետ Գևորգյանին
/հասցե՝ ք. Երևան, Կենտրոն, Իսահակյան փ., 42 շ., բն. 2/
ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/1140/05/24 վարչական գործով ըստ հայցի Տիգրան Հարությունյան Թաթուլյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Համլետ Գևորգյան՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 08.08.2023 թվականին Համլետ Գևորգյանին տրված թիվ 01/18-Դ-68825-1558 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,, Դուք, որպես երրորդ անձ, տեղեկացվում եք 2024 թվականի մայիսի 14-ին ժամը 16:10-ին ՀՀ վարչական դատարանում /հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 5 դատական նիստերի դահլիճ, հեռախոս՝ +(37410) 49-48-07/265/ կայանալիք դատական նիստի մասին:
(Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ԴԱՏԱՎՈՐ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ՔՈՉԱՐՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` +(37410) 49-48-07/265/
Էլ. փոստ`