Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/4409/02/21 քաղաքացիական գործով ՎԱՐՍԵՆԻԿ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՍԱՐԿԻՍՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

12.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՎԱՐՍԵՆԻԿ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՍԱՐԿԻՍՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ներսիսյան նրբ., 2 շենք, 40 բն,/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Վարսենիկ Վլադիմիրի Սարկիսյանի ընդդեմ Մոնիկա Արկադիի Ղազարյանի` առուվաճառքի պայմանագրի՝ որպես կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի փետրվարի 22-ին ժամը 14:30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն Դատարանը Ձեր ներկայացուցիչ Ա. Ալոյանի միջնորդության հիման վրա թույլատրել Ձեզ ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` սույն օրենսգրքով վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վկա կարող է լինել ցանկացած ֆիզիկական անձ, որին կարող է հայտնի լինել տվյալ գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստի մասին տեղեկություն:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` վկայի կողմից սուտ ցուցմաունք տալը, կամ ցուցմունք տալուց հրաժարվելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:
Անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`