Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԴ/7275/02/23 քաղաքացիական գործ

12.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/նստ.Ճամբարակ/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ

պատասխանող Տաթևիկ Ղարիբի Եղոյանին ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, գ.Վարդաձոր 33-րդ փողոց,տուն 4
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԳԴ/7275/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիվերսալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության ընդդեմ Տաթևիկ Ղարիբի Եղոյանի գումար բռնագանձելու պահանջի մասին:
2024թ.փետրվարի 05-ին կայացվել է որոշում գործի վարույթը կարճելու մասին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/7275/02/23

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Մ.Մանուչարյանի


2024 թվականի փետրվարի 5-ին ք.Ճամբարակ

պարզեցված վարույթի կարգով քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիվերսալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության (ՀՎՀՀ` 01839462, պետական գրանցման համար թիվ 15, այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ ընդդեմ Տաթևիկ Ղարիբի Եղոյանի (անձնագիր՝ AV0397427, տրված 26.08.2022 թվականին, 043-ի կողմից այսուհետ՝ Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, թիվ ԳԴ/7275/02/23 քաղաքացիական գործի վարույթը կարճելու հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվորի ներկայացուցիչը 27.11.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Տաթևիկ Ղարիբի Եղոյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին։
Դատարանի դատավոր Մ.Մանուչարյանի 12.12.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է քննել պարզեցված վարույթի կարգով։
01.02.2024 թվականին Հայցվորի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդություն և խնդրել է գործի վարույթը կարճել՝ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը:
Որպես հիմնավորում նշվել է այն հանգամանքը, որ Պատասխանողը կամովին կատարել է Հայցվորի նկատմամբ ունեցած իր դրամական պարտավորությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ըստ էության սպառվել է:
Վերոնշյալ հոդվածի և սույն գործով ներկայացված միջնորդությունում մատնանշված հանգամանքների համադրման արդյունքում Դատարանը գտնում է, որ առկա միջնորդությունը ըստ էության արձանագրում է սույն գործով վեճի սպառումը, որպիսի պարագայում գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով ենթակա է կարճման:
Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին՝ Դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ծախսը կազմված է պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի: Գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում դատարանը դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա:
Տվյալ դեպքում Հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել է գումար բռնագանձելու մասին պահանջ և վճարվել է 1.674 ՀՀ դրամ պետական տուրքի գումար:
Դատարանն արձանագրում է, որ Հայցվորի կողմից պետական տուրքի գումարը նախապես վճարված լինելու և Պատասխանողի հանդեպ 01.02.2024 թվականի հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդությամբ դատական ծախսերի պահանջ չներկայացնելու պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ, 182-րդ, 183-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԳԴ/7275/02/23 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի «Յունիվերսալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության ընդդեմ Տաթևիկ Ղարիբի Եղոյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, կարճել:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից տասնհինգ օր հետո և հրապարակման օրվանից տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Դատավոր Մ.Մանուչարյան

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ճամբարակի նստավայրում (ՀՀ,Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ Նժդեհի 99/1)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ










Հասցե` ք.Ճամբարակ Գ.Նժդեհի 99/1

Հեռ..` /0265/22277

Էլ. փոստ`