Հա. ԵԴ2/2809/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ՝ Ալինա Հարությունի Խալաթովայնին ուղղված դատական ծանուցագիր:
12.03.2024
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
12 մարտի 2024թ.
Հա. ԵԴ2/2809/02/23 քաղաքացիական գործով
երրորդ անձ՝ Ալինա Հարությունի Խալաթովայնին
/ք. Երևան, Շարա Տալյան փող., 17/2/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի Հռիփսիմե Գրիշայի Սաֆարյանի ընդդեմ Լևոն Գրիշայի Վարդանյանի և երրորդ անձինք՝ Կարինե Հովհաննեսի Վարդանյանի, Ալինա Հարությունի Խալաթովայի և Արմինե Վարդգեսի Մինասյանի՝ Երևան քաղաքի, Շարա Տալյան փողոց, 17/1 անշարժ գույքից, որը բաղկացած է 100,5 քմ մակերեսով տնից, գտնվում է 0,043934 հա համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա, Հռիփսիմե Սաֆարյանի 1/3 բաժնեմասն Լևոն Վարդանյանի 2/3 բաժնեմասից առանձնացնելու, անհննարինության դեպքում գույքը հրապարակային սակարկությամբ վաճառելու և ստացված գումարը Հռիփսիմե Գրիշայի Սաֆարյանի և Լևոն Գրիշայի Սաֆարյանի միջև բաժնեմասերին համապատասխան բաշխելու պահանջների մասին հա. ԵԴ2/2809/02/23 քաղաքացիական գործով 2024թ. մարտի 12-ին, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ-ի մայիսի 20-ին, ժամը 14:00-ին /դահլիճ N7/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա
Հեռ..` +374 10 57 66 35
Էլ. փոստ`