Թիվ ԱՐԱԴ/0519/02/23 քաղաքացիական գործով հրապարակայաին ծանուցում
15.03.2024
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am
Գործ թիվ ԱՐԱԴ/0519/02/23
« 15 » 03 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
Առաքել Մուքայելի Հակոբյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Եղիպատրուշ, 12 փ․, 16 տ․
Մայիս Մուքայելի Հակոբյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Եղիպատրուշ, 12 փ․, 16 տ․
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանի վարույթում է քննվում ըստ հայցի ըստ հայցի «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերության ընդդեմ Շուշանիկ Անդրանիկի Հակոբյանի, Առաքել Մուքայելի Հակոբյանի, Նշան Մուքայելի Հակոբյանի, Մայիս Մուքայելի Հակոբյանի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով 2 038 720 ՀՀ դրամ գումարով, ՀՀ, մարզ Արագածոտն, համայնք Ապարան, գյուղ Եղիպատրուշ հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման և որպես իրավական հետևանք Պատասխանողների սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ Հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին քաղաքացիական գործը։
Սույն քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մայիսի 23-ին` ժամը 15։15-ին, դատարանում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, 5-րդ դահլիճ)։
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական արգելք չէ գործի քննության համար։
Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ՀՀ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65 հասցեով
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ռ․ԳԻԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65
Հեռ..` (0232) 3-57-58
Էլ. փոստ`