Թիվ 05344149 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
19.03.2024
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.08.2019թ-ին տրված թիվ ՇԴ3/0264/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է պարտապաններ Հակոբ Հովհաննիսյանից, Աստղիկ Այվազյանից, Աննա Ստեփանյանից և Արմենուհի Սարգսյանից հօգուտ <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ի բռնագանձել 2688 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և հաշվեգրվող բանկային տոկոսագումարներ:
Համաձայն շարադրվածի և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածով, պարտապանից անհրաժեշտ է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը կազմող գումար՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։
Պարտապան Աննա Հակոբի Ստեփանյանին անվամբ հաշվառված VAZ 2115 մակնիշի 35 OA 335 հաշվառման համարանիշի ավտոմեքենան հայտանբերվել արգելադրվել և գնահատվել է 950.600 ՀՀ դրամ շուկայական գնով, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է գնահատված ավտոմեքենան ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի:
Հասցե` Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության 7
Հեռ..` + (374-60) 713-527
Վեբ կայք` www.cesa.am
Էլ. փոստ`