Թիվ ՇԴ1/1744/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
21.03.2024
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7, էլ. փոստ` shirak@court.am, Հեռ. 0312-5-0183
Գործ - № ՇԴ1/1744/02/21
ՇԴ-25-
21 մարտի 2024թ.
Թիվ ՇԴ1/1744/02/21 քաղաքացիական գործով
պատասխանող՝ Անահիտ Արամայիսի Առաքելյանին
/հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գ․Առափի, 4 փող․, 74 տուն/
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ1/1744/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Անահիտ Արամայիսի Առաքելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, դատական նիստը նշանակվել է ՝ 2024թ․ ապրիլի 30-ին, ժամը 14:30-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրի թիվ 7 դատական նիստերի դահլիճում (հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հր., 7-րդ շենք):
ՀՀ քաղաքացիական դատաարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
ԴԱՏԱՎՈՐ` Հ.ԱՂԱՔԱՐՅԱՆ
Դատավորի օգնական՝ Ա.Իկիլիկյան
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am և դատական տեղեկատվական՝ www.datalex.am կայքերից:
Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7
Հեռ..` /0312/-5-01-83
Էլ. փոստ`