Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Համայանքի ղեկավարի 12․02․2024 N257-Ա որոշման պահանջների կատարման վերաբերյալ։

22.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք 162 հոդված 1-ին մաս։

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՀՈԲ ավագ տեսուչ ոստիկանության կապիտան Վ. Թովմասյանի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 14-ի արձանագրությունը, Մարտունու համայնքապետարանի վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի 08.02.2024 թվականի թիվ 06 արձանագրությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված, Մարտունու համայնքապետարանում իրականացված վարչական վարույթի ընթացքում բացահայտված գործի բոլոր հանգամանքները, հաստատված համարելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրի բնակիչ Հայկազ Զավենի Համբարձումյանի կողմից Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում իր կողմից վարած «VAZ2110» մակնիշի 37TS816 պետհամարանիշով ավտոմեքենայով ոչ սահմանված վայրում գյուղմթերքի վաճառք կատարելու փաստը՝ որոշում եմ․
1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում իր կողմից վարած «VAZ2110» մակնիշի 37TS816 պետհամարանիշով ավտոմեքենայով ոչ սահմանված վայրում գյուղմթերքի վաճառք կատարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրի բնակիչ Հայկազ Զավենի Համբարձումյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք 70000 (յոթանասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2.Հայկազ Զավենի Համբարձումյանին՝ 70000 (յոթանասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանքը 15-օրյա ժամկետում վճարել Մարտունու համայնքապետարանի 900145101169 հաշվի համարին:
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Զավիկ Խաչատրյանի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկազ Զավենի Համբարձումյանին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի ք․, Շահումյան 2

Հեռ..` 060 743401

Վեբ կայք` www.info@martuni.am

Էլ. փոստ`