Թիվ ԳԴ4/0127/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
22.03.2024
Պատասխանողներ-Ռուբեն Խաչատուրի Զաքարյանին
Արմինե Սերգեյի Զաքարյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամավան, 2 փողոց, 8 նրբ., տուն 2/
Երրորդ անձ- Զաքար Խաչատուրի Զաքարյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամավան, 2 փողոց, 8 նրբ., տուն 2/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Ռուբեն Խաչատուրի Զաքարյանի, Արմինե Սերգեյի Զաքարյանի, երրորդ անձ՝ Զաքար Խաչատուրի Զաքարյան` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանների բաժիններն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում` ամբողջ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակված 2024 թվականի ապրիլի 11-ին` ժամը 12:50-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող/երրորդ անձ:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`