Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/36166/02/20 քաղաքացիական գործով պատասխանող Վարդան Յուրիկի Պողոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

25.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև` Դատարան), քննարկելով քաղաքացիական գործով, ըստ հայցի Արմենուհի Հուսիկի Գրիգորյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Վարդան Յուրիկի Պողոսյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)` ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու, իսկ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը կողմերի միջև իրենց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին, քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու անհրաժեշտության հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Արմենուհի Հուսիկի Գրիգորյանի ընդդեմ Վարդան Յուրիկի Պողոսյանի` ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու, իսկ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը կողմերի միջև իրենց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին, վերսկսել:
2. Քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 30.04.2024 թվականին, ժամը 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`