ՎԴ/9638/05/23 վարչական գործով հրապարակային ծանուցում:
26.03.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
_________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/9638/05/23 Հեռ. 49-48-07(262)
<<26>> մարտի 2024թ.
պ-ն Ադամ Սիմոնյանին
(ք.Երևան, Եր.Քոչարի փ., 13 շ., բն. 7)
Դուք հրավիրվում եք որպես պատասխանող ՀՀ վարչական դատարան ըստ հայցի ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության ընդդեմ Ադամ Սիմոնյանի՝ պատասխանողին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, վարչական գործով նախնական դատական նիստին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 16.04.2024 թվականին, ժամը 15։40-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` +(374) 10447121(262)
Էլ. փոստ`