«26» մարտի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/41627/02/23
26.03.2024
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՐԱ ԱՄԻՐՅԱՆԻՆ
/ք․ Երևան, Շերամի փողոց, 71 շենք, բն. 16/
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ.Հարությունյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սրբուհի Մնացականի Ամիրյանի ընդդեմ Արա Գեորգիի Ամիրյանի, երրորդ անձ՝ Կարեն Գեորգիի Ամիրյան, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է հրավիրվել 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 14:30-ին,
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի թիվ 1 դատական նիստերի դահլիճում /ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10/:
Դուք նշված օրը և ժամին անձնագրով, հրավիրվում եք Դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության դիմող կողմ:
Տեղեկացնում ենք, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հասցե` Հր.Ներսիսյան 10
Հեռ..` 240833
Էլ. փոստ`