Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ1/0443/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



Երրորդ Անձ՝ Միհրան Կիրակոսի Չիթյան /գ. Ձորաղբյուր, Անկախության փ., 30 տուն/


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանի վարույթում է գտնվում Թիվ ԿԴ1/0443/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Հարություն Կիրակոսի Չիթյանը, Մարինե Խորենի Չիթյանը, Վրեժ Հարությունի Չիթյանը /լիազորված անձ Աստղիկ Ղազարյան/ ընդդեմ Մարիամ Կիրակոսի Չիթյանի, Արթուր Կամոյի Ալիխանյանի, Էմմա Կամոյի Չիթյանի, երրորդ անձինք` Ձորաղբյուրի գյուղապետարանի, Կոտայքի նոտարական տարածքի նոտար Ռիմա Մխիթարյանի, ՀՀ ԿԱ ԱԳ ԿՊԿ-ի Կոտայքի տարածքային ստորաբաժանման, Էլմիրա Մկրտչի Պլուզյանի, Անժելա Կիրակոսի Չիթյանի, Միհրան Կիրակոսի Չիթյանի` սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք սեփականության իրավունքի պետական գրանցումները մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Մարիամ Կիրակոսի Չիթյանի ընդդեմ Հարություն Կիրակոսի Չիթյանի, Մարինե Խորենի Չիթյանի, Վրեժ Հարությունի Չիթյանի, երրորդ անձինք Ձորաղբյուրի գյուղապետարանի, ՀՀ Կոտայք նոտարական տարածքի նոտար Ռիմա Մխիթարյանի, Էլմիրա Մկրտչի Պլուզյանի, Անժելա Կիրակոսի Չիթյանի, Միհրան Կիրակոսի Չիթյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Դատական նիստը նշանակվել է 2024թ. ապրիլի 12-ին ժամը 17:00-ին:
Խնդրվում է նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/ ներկայանալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայր /հասցե՝ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Կոտայքի 8, թիվ 3 դատական նիստերի դահլիճ, հեռ.՝ 0222 2-03-98/:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.
ՊԱՐԶԱԲԱՆՎՈՒՄ Է ՆԱԵՎ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝
6. Նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավորի օգնական` Ջ. Նազարյան

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Կոտայքի 8

Հեռ..` +374 222 2-03-98

Վեբ կայք` www.court.am

Էլ. փոստ`