Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/43349/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման և եզրափակիչ դատական ակտի հրապարակման վերաբերյալ

28.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0078, ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, (010) 51-18-13, (426) էլ. հասցե՝ ajapnyak2@court.am

Քաղաքացիական գործ
ԵԴ2/43349/02/23
9.1/Ե-


Պատասխանող՝ Արմինե Համլետի Առաքելյանին
/ՀՀ, Արարատի մարզ, ք. Արարատ, Կոմիտասի փող. 2 Ա շ., 35 բն./



Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ա. Սաֆարյան) վարույթում է գտնվում Էդգար Մովսեսի Հերքոյանի ընդդեմ Արմինե Համլետի Առաքելյանի՝ ամուսնալուծության պահանջի վերաբերյալ քաղաքացիական գործը:
Հայտնվում է, որ գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 22.04․2024 թվականին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Աջափնյակ 2 նստավայր՝ Հալաբյան 41ա):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե` ներկայացվել է ամուսնալուծության և (կամ) ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374(010) 51-18-13

Էլ. փոստ`