Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/0151/04/14 սնանկության գործով, <<Լևոն Ամիրխանյան>>ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ,,Լևոն Ամիրխանյան,, ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արման Սարգսյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. մարտի 12-ին «Լևոն Ամիրխանյանե ՍՊԸ-ին /սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0151/04/14պատկանող, բաց դասական եղանակով, 28 տարբեր լոտերով աճուրդներն կայացել է մասնակի, միայն թվով 18 լոտերով:
2024թ ապրիլի 16-ին ժամը 17:00-ին, ք. Երևան Արշակունյաց 5 շենքի հասցեում, «Լևոն Ամիրխանյանե ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանի կողմից կանցկացվի «Լևոն Ամիրխանյանե ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը: Վաճառքի է հանվում ընկերության շարժական և անշարժ գույքերը՝ բաժանված հետևյալ լոտերի՝
Լոտ 1. Ամրան կտրող սարքավորում/«GQW-40ե մակնիշի, 4 Կվտ հզորության շարժիչով, չինական արտադրության, 6-40մմ տրամագծով ամրանների կտրման համար նախատեսված, օգտագործված, բացակայում են որոշ դետալներ, այդ թվում նաև շարժիչն, իրանակմախքից, առկա են ժանգապատված և կոռոզա հատվածներ/- 17714 ՀՀ դրամ:
Լոտ 2. Ամրան ձգող և կտրող սարքավորում/«YGT4-14 մակնիշի, չինական արտադրության, 4_14 տրամագծով ամրանների համար նախատեսված, օգտագործված, բացակայում են որոշ դետալներ, այդ թվում նաև շարժիչն,նաև այլ դետալներ իրանակմախքից, առկա են ժանգապատված և կոռոզա հատվածներ/- 25511 ՀՀ դրամ:
Լոտ 3. Ինքնաշեն ավազան/ իրենից ներկայացնում է տարբեր չափսերի մետաղական ամրաններով, անկյունակններով և այլ դետալներով ամրացված և կիսալուսնաձև կտրված, խողովակին զոդված ավազանային սարքավորում, առկա են ժանգապատված, ծակված և կոռոզացված հատվածներ/- 910 ՀՀ դրամ:
Լոտ 4. Ինքնաշեն հենասեղան/ իրենից ներկայացնում է տարբեր չափսի մետաղական ամրաններով, անկյունակններով և այլ դետալներով ամրացված ևմետաղական թիթեղին զոդված հենասեղանային սարքավորում, որը հանդիսանում է կցորդ,ամրան ձգող և կտրող սարքավորմանը, առկա են զոդված մասերից պոկված հատվածներ, ժանգապատված, և կոռոզացված հատվածներ/- 611 ՀՀ դրամ:
Լոտ 5. Թվով 68 անվանում տարբեր տեսակի շինարարական ապրանքներ- 14229332 դրամ: / լոտում ընդգրկված շին. Ապրանքների մեծ մասը ժանգոտված են, ջարդված են, չորացած,ոչ պիտանի օգտագործմանը, շին. դետալները խոնավության մեջ վնասվել է, իսկ մնացածն էլ ըստ փորձագետի կողմից տրված եզրակացության, կվնասվեն տեղադրելու ժամանակ:
Լոտ 23 ք.Երևան, Սայաթ-Նովա 40 շենքի 80/19 շինություն հասցեի տակ գտնվող 37,88 ք.մ. ոչ բնակելի տարածք /ավտոկայանատեղի, Վկայականի համար N 20042022-01-0394, Կադաստրային ծածկագիր՝ 01-006-0132-0189-001-209 գույքը հադիսանում է որպես կայանատեղի, առանձնացված չէ պատերով և առանձին ծածկով,գտնվում է Սայաթ-Նովա 40 շենքի մինուս 4 հարկում, պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրվել է «Արցախբանկե ՓԲԸ-ում /-9659250 ՀՀ դրամ:
Լոտ 63 ք.Երևան, Սայաթ-Նովա 40 շենքի 83/39 հասցեի տակ գտնվող 23,65 ք.մ. ոչ բնակելի տարածք /ավտոկայանատեղի, Վկայականի համար N 02092022-01-0045, Կադաստրային ծածկագիր՝ 01-006-0132-0189-001-239 գույքը հադիսանում է որպես կայանատեղի, առանձնացված չէ պատերով և առանձին ծածկով,գտնվում է Սայաթ-Նովա 40 շենքի մինուս 4 հարկում, պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրվել է «Արցախբանկե ՓԲԸ-ում /-6036120 ՀՀ դրամ:
Լոտ 72 ք.Երևան, Տպագրիչների փողոց, թիվ 14/1հասցեի տակ գտնվող 199,41 ք.մ. մակերեսով հողատարածք /Նկարագրությունը, Վկայական՝ 28082013-01-0138, Կադաստրային ծածկագիր՝ 01-006-0136-0165,նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝բնակելի կառուցապատման,թեքությունը՝ հարթ,երկրաչափական կառուցվածքը՝ անկանոն բազմանկյուն, պարտապանի պարտավորություների դիմաց գրավադրվել է «Էվոկաբանկե ՓԲԸ-ում /-23914440 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև կրկնաճուրդին նախորդող օրը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:
Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի, հողի վարձակալության, հողի հարկի և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում, գույքի պետական ձևակերպման հետ կապված վճարները կկրի գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն, Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և Ա/Ձ-ի դեպքում` դրանց պետական գրանցումն հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթ, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը և այն պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ,,ՎՏԲ Հայաստան Բանկ,, ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակում բացված թիվ 16048528331313 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող է համարվում՝ աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները` լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են մինչև աճուրդի նախորդող օրը, ժամը 16.00 զանգահարել 098-40-79-19 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, սենյակ 211

Հեռ..` +37498407919

Էլ. փոստ`