Թիվ ՎԴ/10849/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր
29.03.2024
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը
Հասցե`ք.Երևան, Հալաբյան 41ա
ՀՀ վարչական դատարանի/դատավոր Աննա Դիլբարյան/ վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Սուսաննա Հակոբյանի, Գոռ Մնացականյանի, Կարեն Մնացականյանի, Հռիփսիմե Մնացականյանի, Նենսի Մնացականյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲ ընկերություն՝ ք.Երևան, Այգեստան 9-րդ փողոց, 39/10 հասցեի անշարժ գույքից հարկադիր վտարմանն ուղղված գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին:
25.03.2024 թվականին ՀՀ վարչական դատարանում մուտքագրվել է երրորդ անձ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲ ընկերության ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին:
Ներկայացված միջնորդությունը քննարկելու նպատակով դատարանը հրավիրում է դատական նիստ, որը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 2-ին, ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում (հասցեն ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ դատական նիստերի դահլիճ թիվ 4):
Դատական նիստին մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան ` որպես պատասխանող:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` 49-48-19 /252/
Էլ. փոստ`