Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/13176/05/21 գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.03.2024 թվականի «Վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին» որոշում

29.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Էդիկ Մխեյանին
(ք. Երևան, Հաղթանակ 9-րդ փող., 1-ին նրբ., տուն 1)


Վարչական գործ թիվ ՎԴ/13176/05/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«11» մարտի 2024 թվական քաղաք Երևան

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի Էդիկ Մխեյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակի 173-րդ տեղամաս, 4 հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն Կադաստրի կոմիտեին պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու հարցերը,

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Էդիկ Մխեյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակի 173-րդ տեղամաս, 4 հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն Կադաստրի կոմիտեին պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործն ընդունել վարույթ:
2. Սույն գործը դատաքննության նշանակել 02.05.2024 թվականի ժամը 10:40-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`