Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/4645/05/23 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշում

29.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

ԱՁ Լևոն Ավագյանին
(ք. Երևան, Ա. Ավետիսյան 70)


Վարչական գործ թիվ ՎԴ/4645/05/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ՀԱՐԳԵԼԻ
ՀԱՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ,
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«11» մարտի 2024 թվական քաղաք Երևան

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի ԱՁ Լևոն Ավագյանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ 07.04.2023 թվականի թիվ 4229823 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր Անի Չիլինգարյան) 08.12.2023 թվականի վճռի դեմ Պետական եկամուտների կոմիտեի կողմից բերված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգով քննելու հարցերը,

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Պետական եկամուտների կոմիտեի կողմից բերված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել՝ հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը և այն վերականգնել:
2. Ըստ հայցի ԱՁ Լևոն Ավագյանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ 07.04.2023 թվականի թիվ 4229823 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 08.12.2023 թվականի վճռի դեմ Պետական եկամուտների կոմիտեի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ և քննել գրավոր ընթացակարգով:
3. Սույն գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օր նշանակել 24.01.2025 թվականը:
4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`