Թիվ ՎԴ6/0362/05/23 վարչական գործով ծանուցագիր
01.04.2024
Երրորդ անձ Գարեգին Գուրգենի Ստեփանյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Նիզամու փող., 2-1/1
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հերմինե Մուրադյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0362/05/23 վարչական գործով (Գայանե Սերյոժայի Ղշյանն ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության, երրորդ անձինք՝ «ԻՏԵՔՍ» ՍՊԸ և Գարեգին Գուրգենի Ստեփանյան՝ ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված գործողություններ իրականացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին) հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 14:30, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2)։
Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` 0322 2 32 35
Էլ. փոստ`