թիվ ԵԴ2/5048/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում
01.04.2024
Հրապարակային ծանուցում
Պատասխանող՝ Անուշ Բենիկի Իսկանդարյան
Շվեցարիայի դաշնային հանրապետություն, Կանտոն Վո, ք.Լոզան 1018,Ալոեզֆոքեզ 112
Թիվ ԵԴ2/5048/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Սարգիս Բենիկի Իսկանդարյանի ընդդեմ Անուշ Բենիկի Իսկանդարյանի՝ ընդհանուր գույքից բնեղենով բաժնեմասի առանձնացման, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում սեփականության մասնակիցների միջև բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 10-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10,):
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղ․ դատ․ օր-ի 303-րդ և 304-րդ հոդվածների համաձայն դատարանը կարող է սույն գործը քննել արագացված դատաքննությամբ՝ առանց դատական նիստ հրավիրելու։
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:
Գործավար Լ. Ներսիսյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 24-08-31 ներքին (237)
Էլ. փոստ`