Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/2156/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր՝ Վազգեն Գրիգորի Հարությունյանին
հասցեն` ք.Վանաձոր, Երևանյան խճ․, 90/305


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Վազգեն Գրիգորիի Հարությունյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ առողջությանը պատճառված վնասի դիմաց փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 30․04․2024 թվականին, ժամը 12:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Տեղեկացվում եք, որ դատարանը դատական նիստի ընթացքում կայացրած որոշմամբ լրացրել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը։ Սույն գործով ապացուցում պահանջող փաստեր են սահմանվել այն փաստերը, որ՝
ա)29.01.2015 թվականի ՀՀ ԿԲՀ եզրակացությամբ Վազգեն Հարությունյանը ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել է զինվորական ծառայության ՀՀ զինված ուժեր,
բ)15.09.2015 թվականին ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից կայացվել է թիվ 2521 որոշումը, ըստ որի` Վազգեն Հարությունյանը պիտանի չէ զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է ծառայության սահմանափակումով պատերազմական ժամանակ, նշված որոշման «Հատուկ նշումներ» բաժնում նշված է, որ Վազգեն Հարությունյանը հիվանդությունը ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում,
դ)Վազգեն Հարությունյանն առողջության քայքայման արդյունքում կրել է վնաս, վնասը պատճառվել է Հայաստանի Հանրապետության` ի դեմս համապատասխան մարմինների ոչ օրինաչափ գործողությունների հետևանքով և առկա է պատճառահետևանքային կապ համապատասխան մարմինների ոչ օրինաչափ գործողությունների և հայցվորի կրած վնասների միջև,
ե)05.09.2015 թվականից Վազգեն Հարությունյանի աշխատունակության կորստի աստիճանը,
զ)05․09․2015 թվականից սկսած մինչև սույն քաղաքացիական գործով փորձագետի եզրակացության ստացման պահը Վազգեն Հարությունյանն ունեցել է աշխատունակության կորուստ, որի հետևանքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման գումարը կազմում է 4․437․000 ՀՀ դրամ, որն էլ հայցվորը պահանջել է հօգուտ իրեն բռնագանձել Հայաստանի Հանրապետությունից։
Նշված փաստերը վկայակոչել է հայցվորը, ուստի նշված փաստերի ապացուցման պարտականությունը դրվել է հայցվոր կողմի վրա:
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 1498 հոդվածի կարգով, նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:






ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`