Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ2/31740/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին

01.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ն.Հարությունյան) 18․03․2024 թվականի որոշմամբ Եսթեր Վլադիմիրի Լալայանի դիմումը՝ Վլադիմիր Աշոտի Լալայանին (ծնված՝ 27.05.1940թ., անձնագիր՝ AP0613911, տրված՝ 07.11.2016թ. 070-ի կողմից, հասցե՝ ԱՀ, Քաշաթաղի շրջ., ք.Կովսական) անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և գործը նշանակվել է դատաքննության՝ 30.05.2024 թվականին, ժամը՝ 15:30-ին, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա):
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի՝ դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (37410) 51-18-13

Էլ. փոստ`