ԹԻՎ Վ/Դ-486 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
02.04.2024
ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ ՎԴ-486 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Սիլվա Արիստակեսյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հարուցվել է թիվ ՎԴ-486 վարչական վարույթը` «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում (այսուհետ՝ Կազմակերպություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 115-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 23-ի N 1277-Ա հրամանը՝ Կազմակերպությունում 2023 թվականի նոյեմբերի 7-ին իրականացվել է զննում։
Զննման ընթացքում Կազմակերպության տնօրենը տրամադրել է Սիլվա Արիստակեսյանի աշխատանքային պայմանագիրը և հայտարարել, որ մնացած փաստաթղթերը կներկայացնի լրացուցիչ։
2023 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացի Սիլվա Արիստակեսյանը գրավոր դիմել է Տեսչական մարմին՝ խնդրելով իր նախորդ դիմումը թողնել անհետևանք։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տեսչական մարմնում 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հարուցված թիվ ՎԴ-486 վարչական վարույթը կարճել՝ Սիլվա Արիստակեսյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման Կազմակերպության տնօրեն Ձոնիկ Մարգարյանին, էլ. հասցե՝ nfo@lawinstitute.am և քաղաքացի Սիլվա Արիստակեսյանին, էլ. հասցե՝ silrip@mail.ru:
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Հասցե` Արարատյան 26
Հեռ..` (+374 10) 650553
Էլ. փոստ`