թիվ ԵԴ2/1601/02/24 քաղաքացիական գործով գրություն
03.04.2024
ԱՊԿ ՄԱՏԱԿԱՐԱՐ ՍՊԸ-ին
(հասցե՝ ՀՀ, համայնք ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, Ե. ԿՈՂԲԱՑԻ Փ., շենք 1, 101)
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ա. Դունամալյանի կողմից էլեկտրոնային եղանակով քննվում է թիվ ԵԴ2/1601/02/24 քաղաքացիական գործն ըստ դիմումի՝ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության՝ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին:
Ձեզ պարզաբանվում է, որ կարող եք սահմանված կարգով մուտք գործել ՀՀ էլեկտրոնային դատավարության համակարգ՝ https://cabinet.armlex.am հղմամբ և համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան ծանոթանալ համակարգում գտնվող և դրա միջոցով հասանելի թիվ ԵԴ2/1601/02/24 քաղաքացիական գործի վերաբերյալ բոլոր նյութերին, այդ թվում՝ հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին, Դատարանի կայացրած որոշում(ներ)ին։
Բացի այդ, հայտնում ենք, որ թիվ ԵԴ2/1601/02/24 քաղաքացիական գործով ներկայացված դիմումը, դրան կից փաստաթղթերը, դատարանի կողմից կայացված ակտը կցված են սույն հայտարարությանը, հետևապես դրանց կարող եք ծանոթանալ հայտարարությանը կցված փաստաթղթերը ուսումնասիրելու եղանակով։
Ի լրումն վերոգրյալի՝ պարզաբանվում է նաև.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
համաձայնություն.pdf
.1708502167.signed.pdf
վարույթ ընդունելու մասին Ո-ԵԴ2_1601_02_24.pdf
ԱՊԿ մատակարար.pdf
(3).pdf
Հասցե` ՀՀ, ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` (+374 10) 20-90-92
Էլ. փոստ`