Թիվ ՏԴ/0007/02/24 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
08.04.2024
Նելլի Ազատի Գրիգորյանին
Հասցե՝ ք. Երևան, Նոր Արեշ, 12փող., 12տ.
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ. (0266) 2-22-02, tavush@court.am, court.am
ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2024թ.
Քաղաքացիական գործ
ՏԴ/0007/02/24
Կամսար Ազատի Գրիգորյանին
Հասցե՝ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 4-րդ միկրոշրջան, 59շ., 35բն.
Նելլի Ազատի Գրիգորյանին
Հասցե՝ ք. Երևան, Նոր Արեշ, 12փող., 12տ.
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Որպես պատասխանողի կողմում հանդես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն. Անանյան) վարույթում է քննվում թիվ ՏԴ/0007/02/24 քաղաքացիական գործն ըստ հայցի Աշոտ Էդվարդի Գրիգորյանի ընդդեմ Նորա Ազատի Գրիգորյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
14.03.2024թ. կայացած դատական նիստին որոշվել է Կամսար Ազատի Գրիգորյանին և Նելլի Ազատի Գրիգորյանին ծանուցել որպես պատասխանողի կողմում հանդես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Այսպես.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եզրափակիչ դատական ակտը կարող է ազդել Ձեր իրավունքների և պարտականությունների վրա, սույնով ծանուցվում եք, որ կարող եք դիմել և սույն գործով ներգրավվել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
Տեղեկացվում եք նաև, որ.
1. թիվ ՏԴ/0007/02/24 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում՝ 11.04.2024թ., ժամը՝ 15:00 (ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1),
2. դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող եք ներկայացնել Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2 կամ Տավուշի մարզ, ք. Իջևան Նալբանդյան փող., 1/1 շենք հասցեներով,
3. քաղաքացիական գործի փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, իսկ գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:
Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2
Հեռ..` (0266) 2-22-02
Էլ. փոստ`