Թիվ ԵԴ2/5311/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
09.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում
Բողոք բերած անձ (հայցվոր)՝ Դավիթ Ստեֆանյանին
(ք. Երևան, Արաբկիր, Գուլակյան փողոց 19/1 բնակելի տուն)
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 04.03.2024 թվականի որոշմամբ թիվ ԵԴ2/5311/02/23 դատական գործով, ըստ հայցի Դավիթ Ստեֆանյանի ընդդեմ Արման Տիրանյանի, Հերմինե Խաչատրյանի, Դավիթ Տիրանյանի, Հակոբ Տիրանյանի, Գոռ Տիրանյանի՝ «պատասխանողներին վտարելու» պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 02.02.2024 թվականին կայացված՝ «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման դեմ Դավիթ Ստեֆանյանի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Դավիթ Ստեֆանյանին վերաքննիչ բողոքում նշված՝ ք. Երևան, Արաբկիր, Գուլակյան փողոց 19/1 բնակելի տուն հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2024 թվականի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ «Չի պահանջվել» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ2/5311/02/23 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2024 թվականի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` 010-49-48-11/311
Էլ. փոստ`