Թիվ ԵԴ/25865/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
10.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԴԴԱ - 8.2
Քաղաքացիական գործով երրորդ անձ՝
Սիրանույշ Մյուլլերին
/ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Դաշտադեմ 4-րդ փողոց,
1-ին նրբանցք,տուն 8/
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/25865/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Հերմանն Լյուդվիգի Մյուլլերի ընդդեմ պատասխանողներ Երանուհի Սարգսի Հակոբյանի, Հակոբ Հակոբյանի, երրորդ անձ Սիրանուշ Մյուլլերի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայր` ք. Երևան Մ. Խորենացու 162 Ա հասցեում (2-րդ հարկ, թիվ 2 նիստերի դահլիճ) թիվ ԵԴ/25865/02/18 քաղաքացիական գործով 15.05.2024 թվականին, ժամը 16:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով, 010-576-631 (102):
Դատավորի օգնական՝ Լ. Պետրոսյան
Հասցե` ք. Երևան, Խորենացու 162 Ա
Հեռ..` 010576631/102/
Էլ. փոստ`