Թիվ ԵԴ/13697/02/20 քաղաքացիական գործով որպես երրորդ անձ Սիմա Վարագյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
11.04.2024
Երրորդ անձ - Սիմա Վարագյանին
/հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Սայաթ-Նովա փող., տուն 23/
Դուք հանդիսանում եք թիվ ԵԴ/13697/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Քարոլին Բաղումյանի ընդդեմ Էդգար Վարագյանի, երրորդ անձինք՝ Հովհաննես Վարագյանի, Հասմիկ Մինասյանի, Սիմա Վարագյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքից բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստի օր է նշանակվել 2024 թվականի հունիսի 04-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10:
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին անձնագրով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /հասցե՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, նիստերի դահլիճ N 3/:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` 249393
Էլ. փոստ`