թիվ ԵԴ/51718/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցում
17.04.2024
Անուշ Նորիկի Ասատրյան
(ՀՀ, ք․ Երևան, Րաֆֆու փ. 47 շ., բն. 55
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ա. Դունամալյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/51718/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «Արարատբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Ռուբեն Նորիկի Ասատրյանի, Աիդա Նորիկի Ասատրյանի, Անուշ Նորիկի Ասատրյանի, Էդվարդ Նորիկի Ասատրյանի և Անահիտ Նորիկի Ասատրյանի՝ բռնագանձում տարածելու համար համատեղ սեփականությամբ պատկանող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ վերոնշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հունիսի 11-ին, ժամը՝ 16։45-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայր՝ հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, նիստերի դահլիճ թիվ՝ 1, հեռ.՝ +374 10 20-90-92:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
ՊԱՐԶԱԲԱՆՎՈՒՄ Է ՆԱԵՎ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝
6. Նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատավորի գործավար Լ․ Պետրոսյան
Հասցե` ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` +374-10-209-092
Էլ. փոստ`