Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ Դատական նիստի վերաբերյալ ԹԻՎ ԱՎԴ/2684/02/19 քաղաքացիական գործով

18.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Դատական նիստի վերաբերյալ

ԹԻՎ ԱՎԴ/2684/02/19 քաղաքացիական գործով
պատասխանող՝ Գեղամ Ռաֆիկի Հովհաննիսյանին
Երրորդ անձինք՝ Լուսինե Հակոբի Հակոբյանին
Նելլի Հակոբի Հակոբյանին
Գրիգոր Հակոբի Հակոբյանին
/ՀՀ, Արարատի մարզ, գ․Ներքին Դվին, Բաղրամյան 16/

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Հակոբ Վարազդատի Հակոբյանի ընդդեմ Գեղամ Ռաֆիկի Հովհաննիսյանի (այսուհետ նաև` պատասխանող)՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին թիվ ԱՎԴ/2684/02/19 քաղաքացիական գործը։
Դատարանը գործով նախնական դատական նիստ է հրավիրվել 06․06․2024թ․, ժամը 10։00-ին, որի տեղի կունենա դատարանի Մասիս քաղաքի նստավայրում (ՀՀ Արարատի մարզ քաղաք Մասիս Հերացու 26/31, E-mail: masis@court.am, Հեռ. 0236-4-52-51)։
Անհրաժեշտ է նախնական դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը նշանակված դատական նիստին, ով պետք է ներկայանա դատարան անձը հաստատող փաստաթղթով, համապատասխան լիազորագրով (փաստաբանական արտոնագրով)։
Միաժամանակ պարզաբանվում է, որ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն 1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Հասցե` ՀՀ Արարատի մարզ քաղաք Մասիս Հերացու 26/31

Հեռ..` +37423645251

Էլ. փոստ`