Հա․ ԵԴ/8802/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում
19.04.2024
Հա. ԵԴ/8802/02/23 քաղաքացիական գործ
Դիմող՝ Կարապետ Արսենի Խանգելդյանին
(հաշվառման հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Մանթաշյան փողոց, տուն 23,
ծանուցման հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Ն․Շենգավիթ 3-րդ փողոց, տուն 15)
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Ուղարկվում է հա. ԵԴ/8802/02/23 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 08․04․2024 թվականի՝ <<Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին>> որոշումը (այսուհետ նաև՝ Որոշում):
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ 09․10․2024 թվականին՝ ժամը 15։30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա) դատական նիստերի թիվ 7 դահլիճում նշանակվել է նախնական դատական նիստ։
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատարանը պարզաբանում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԿԻՑ` Որոշումը՝ 2 թերթից:
Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա
Հեռ..` +374 (10) 57-66-13
Էլ. փոստ`