Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ3/0010/02/24 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս +37410 494811 337

23.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայկ Բուդյոնու Դավթյանին
(ՀՀ, Շիկրակի մ., ք. Արթիկ, Պ. Սևակի փողոց, 12 բնակելի տուն)


ՈՐՈՇՈՒՄ
Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին
ՇԴ3/0010/02/24
1 Ապրիլ 2024թ
ք․ Երևան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ նախագահությամբ դատավոր Ս.
Սահակյանի, քննության առնելով թիվ ՇԴ3/0010/02/24 քաղաքացիական
գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
դատարանի (այսուհետ նաև` Դատարան) «Հայցի ապահովման միջոց
կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» 14.03.2024թ. ժամը
09:53-ի /ստորագրված ժամը 09:56-ին/ որոշման դեմ հայցվոր Ամալյա
Դավթյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
Դատարանը (նախագահությամբ դատավոր Շ. Նիկողոսյանի), քննության առնելով թիվ
ՇԴ3/0010/02/24 քաղաքացիական գործով հայցվոր Ամալյա Դավթյանի միջնորդությունը՝
հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, 14.03.2024թ. ժամը 09:53-ին /ստորագրված
ժամը 09:56-ին/ որոշում է կայացրել միջնորդությունը մերժելու մասին:
Վերոնշյալ որոշման դեմ հայցվոր Ամալյա Դավթյանը 18.03.2024թ. էլեկտրոնային
եղանակով վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:
Վերաքննիչ բողոքը դատավորին է մակագրվել 26.03.2024թ. ժամը 21:45-ին, իսկ հասանելի
է դարձել 27.03.2024թ.:
  Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը և դրան կցված փաստաթղթերը՝ Վերաքննիչ
դատարանը պարզում է, որ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքեր
չկան, հետևաբար վերաքննիչ բողոքը պետք է ընդունել վարույթ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի
370-րդ, 374-րդ, 376-րդ, 382-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.  Թիվ ՇԴ3/0010/02/24 քաղաքացիական գործով Դատարանի «Հայցի ապահովման
միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» 14.03.2024թ. ժամը
09:53-ի /ստորագրված ժամը 09:56-ին/ որոշման դեմ հայցվոր Ամալյա Դավթյանի
վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող դատավոր՝    Սերգեյ Սահակյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 494811 337

Էլ. փոստ`