Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱԴԴ/0892/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
ներկայացուցիչ Վարդան Հարությունյանին
/ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 49 շենք, տուն 22/

«Հայելի ակումբ» ժողովրդավարության
աջակցության հասարակական կազմակերպությանը
ՀՀ, ք. Երևան, Բուզանդի 1/3

«Հայելի ակումբ» ժողովրդավարության
աջակցության հասարակական կազմակերպությանը
ՀՀ, ք. Երևան, Ա. Խաչատրյան 11 շենք, բնակարան 55


ԵԱԴԴ/0892/02/14

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

12.04.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, ծանոթանալով ըստ հայցի Մերուժան Սիմոնյանի ընդդեմ Սամվել Վարդանյանի, Նվեր Վարդանյանի՝ պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Մերուժան Սիմոնյանը 30.04.2014թ. հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Սամվել Վարդանյանի՝ պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Մխիթարյան) 05.05.2014թ. որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի արձանագրային որոշմամբ Նվեր Վարդանյանը ներգրավվել է որպես պատասխանող:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Մխիթարյան) 08.02.2016թ. որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է` մինչև փորձաքննության եզրակացության ստացումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մխիթարյան՝ այլ դատարանում դատավոր նշանակվելու կապակցությամբ թիվ ԵԱԴԴ/0892/02/14 քաղաքացիական գործը 26.09.2018թ մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժ.Ասատրյանին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ժ.Ասատրյան) 08.10.2018թ. որոշմամբ գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ժ.Ասատրյան) 24.11.2020թ. որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է` մինչև փորձաքննության եզրակացության ստացումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժ.Ասատրյան՝ այլ դատարանում դատավոր նշանակվելու կապակցությամբ թիվ ԵԱԴԴ/0892/02/14 քաղաքացիական գործը 26.03.2024թ մակագրվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 29.03.2024թ. որոշմամբ գործն ընդունվել է վարույթ:
Հետազոտության և դատական փորձաքննությունների կենտորն «ԱՆԻԿՈՄ» ՍՊԸ-ի կողմից 09.04.2024 թվականին դատարան է ստացվել փորձագետի թիվ «ԱԴ12/20ՇԱ-173» եզրակացությունը:
2018թ. ապրիլի 09-ին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի վարույթը վերuկuվում է դրա կաuեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
Նկատի ունենալով, որ Հետազոտության և դատական փորձաքննությունների կենտորն «ԱՆԻԿՈՄ» ՍՊԸ-ի կողմից ստացվել փորձագետի թիվ «ԱԴ12/20ՇԱ-173» եզրակացությունը՝ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է վերսկսել թիվ ԵԱԴԴ/0892/02/14 քաղաքացիական գործի վարույթը:
Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-108-րդ, 144-րդ և 1495-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերսկսել թիվ ԵԱԴԴ/0892/02/14 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Մերուժան Սիմոնյանի ընդդեմ Սամվել Վարդանյանի, Նվեր Վարդանյանի՝ պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 10.06.2024 թվականին, ժամը 15:00-ին, հրավիրել նախնական դատական նիստ:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈւՆԻԱԹՅԱՆ





Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`