Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/22481/02/224 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

Հայցվորներ Նարինե Հովհաննեսի Մկրտչյանի, Սոսե Արամի Մայիլյանի
ներկայացուցիչ Միքայել Ահարոնյանին
ք.Երևան, Կ. Ուլնեցու փողոց, 31/3, 6 հարկ, #612

Հրանուշ Երվանդի Պապոյանին
ք.Երևան, Նոր Նորք, Թոթովենցի փողոց, 3 շենք, բն. 23

Հրանուշ Երվանդի Պապոյանի
ներկայացուցիչ Հասմիկ Սերոբյանին
ք.Երևան, Տիգրան Մեծի 4, 3 հարկ

Երրորդ անձ Երևան նոտարական տարածքի նոտար
Էդվարդ Նուրիջանի Մակարյանին
ք.Երևան, Գայի 19


ԵԴ/22481/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.04.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվորներ Նարինե Հովհաննեսի Մկրտչյանի, Սոսե Արամի Մայիլյանի, հայցվորների ներկայացուցիչ Միքայել Ահարոնյանի, պատասխանող Հրանուշ Երվանդի Պապոյանի ներկայացուցիչներ Հասմիկ Սերոբյանի, Հրածին Վարդանյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/22481/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Նարինե Հովհաննեսի Մկրտչյանի, Սոսե Արամի Մայիլյանի ընդդեմ Հրանուշ Երվանդի Պապոյանի, երրորդ անձ Երևան նոտարական տարածքի նոտար Էդվարդ Նուրիջանի Մակարյանի՝ փաստացի տիրապետման և ներկայացման իրավունքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Նարինե Հովհաննեսի Մկրտչյանի, Սոսե Արամի Մայիլյանի ներկայացուցիչ Միքայել Ահարոնյանը 03.05.2022թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հրանուշ Երվանդի Պապոյանի, երրորդ անձ Երևան նոտարական տարածքի նոտար Էդվարդ Նուրիջանի Մակարյանի՝ փաստացի տիրապետման և ներկայացման իրավունքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, որը 10.05.2022թ. մակագրվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող Աննա Զաքարյանի կողմից կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը դատարան է մուտքագրվել 12.08.2022 թվականին:
Պատասխանող Հրանուշ Երվանդի Պապոյանը և երրորդ անձ Երևան նոտարական տարածքի նոտար Էդվարդ Նուրիջանի Մակարյանը ստացել են հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 06.02.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 06.11.2023 թվականի որոշմամբ գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 24.11.2023 թվականի որոշմամբ ՀՀ նոտարական պալատը սույն քաղաքացիական գործով ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:
Թիվ ԵԴ/22481/02/22 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Նարինե Հովհաննեսի Մկրտչյանի, Սոսե Արամի Մայիլյանի ընդդեմ Հրանուշ Երվանդի Պապոյանի, երրորդ անձ Երևան նոտարական տարածքի նոտար Էդվարդ Նուրիջանի Մակարյանի՝ փաստացի տիրապետման և ներկայացման իրավունքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, նշանակել դատաքննության` 2024թ. հունիսի 04-ին, ժամը 12:00-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ








Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`