Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/4042/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

Հայցվոր Սուսաննա Մկրտիչի Եղիազարյանի
ներկայացուցիչ Արտավազդ Պետրոսյանին
ք.Երևան, Ն․ Ադոնցի 6/1-րդ շենք, բնակարան 240

Պատասխանող Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանին
/ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի փողոց 26-րդ շենք/

Պատասխանող Երևանի քաղաքապետարանին
ՀՀ, ք. Երևան, Արգիշտիի 1



ԵԴ2/4042/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.04.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ՝ հայցվորի Սուսաննա Մկրտիչի Եղիազարյան ներկայացուցիչ Արտավազդ Պետրոսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ2/4042/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Մկրտիչի Եղիազարյանի ընդդեմ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի, Երևանի քաղաքապետարանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Սուսաննա Մկրտիչի Եղիազարյանը 12․05․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 15.05.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 23.05.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 21.06.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 24.07.2023 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանը սույն քաղաքացիական գործով ներգրավվել է որպես պատասխանող:
Թիվ ԵԴ2/4042/02/23 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Մկրտիչի Եղիազարյանի ընդդեմ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի, Երևանի քաղաքապետարանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. հունիսի 10-ին, ժամը 16:00-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`