Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/23821/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

Հայցվոր Սիլվա Մովսեսի Գրիգորյանին
/ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 1-12/

Հայցվոր Սիլվա Մովսեսի Գրիգորյանի
ներկայացուցիչ Հակոբ Քոյլոյանին
/ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 2 շենք, բն. 4/

Պատասխանողներ Կարո Գագիկի Կարապետյանի,
Թամարա Միքայելի Չարչյանի ներկայացուցիչ
Արսեն Սարգսյանին
/ՀՀ, ք. Էջմիածին, Կամոյի փողոց 27/




ԵԴ/23821/02/21

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.04.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ՝ հայցվորի Սիլվա Մովսեսի Գրիգորյանի, Սիլվա Մովսեսի Գրիգորյանի ներկայացուցիչ Հակոբ Քոյլոյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/23821/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Սիլվա Մովսեսի Գրիգորյանի ընդդեմ Կարո Գագիկի Կարապետյանի, Թամարա Միքայելի Չարչյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Սիլվա Մովսեսի Գրիգորյանը 27․05․2021 թվականաին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Կարո Գագիկի Կարապետյանի, Թամարա Միքայելի Չարչյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 08.06.2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 08.06.2021 թվականի որոշմամբ pետական տուրքի վճարումը հետաձգվել է և որոշվել է այդ հարցին անդրադառնալ կայացվելիք եզրափակիչ դատական ակտով
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 08.06.2021 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է:
Դատարանը որոշել է hայցագնի՝ 2.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Կարո Գագիկի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, իսկ 1.700.000 ՀՀ դրամի և 15.000 եվրոյին համարժեք 9.561.300 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Թամարա Միքայելի Չարչյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի ավագ հարկադիր կատարող Արտուշ Հարությունյանի կողմից 21.07.2021 թվականին կայացվել է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում, որը դատարանի գրասենյակ է մուտքագրվել 26.07.2021 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2021 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/23821/02/21 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Սիլվա Մովսեսի Գրիգորյանի ընդդեմ Կարո Գագիկի Կարապետյանի, Թամարա Միքայելի Չարչյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. հունիսի 25-ին, ժամը 12:30-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ





Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`