Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3877/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

Հայցվորներ Գևորգ Արտակի Խանոյանի,
Գոհար Հաբեթի Խանոյանի ներկայացուցիչ
Արփինե Հայրապետյանին
ք.Երևան, Կոմիտասի 49/2, 10-րդ հարկ, 106 սենյակ

Պատասխանող «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին
ՀՀ, ք. Երևան,Վ. Սարգսյան 26/1

Երրորդ անձ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի
«Գյումրի» մասնաճյուղին
ք. Գյումրի, Գարեգին Նժդեհի հր., 4բ



ԵԴ/3877/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.04.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/3877/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Գևորգ Արտակի Խանոյանի, Գոհար Հաբեթի Խանոյանի ընդդեմ «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Գյումրի» մասնաճյուղի` բռնագանձման գործընթացը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գևորգ Արտակի Խանոյանը, Գոհար Հաբեթի Խանոյանը 31․01․2023 թվականին հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Գյումրի» մասնաճյուղի` բռնագանձման գործընթացը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 02.02.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 06.02.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 06.02.2023 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է:
Դատարանը որոշել է պարտավորեցնել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը:
Պատասխանող «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն և երրորդ անձ «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Գյումրի» մասնաճյուղը ստացել են հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, հայցադիմումը և կից փաստաթղթերը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 19.05.2023 թվականի որոշմամբ 29.06.2023 թվականին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 05.10.2023 թվականի որոշմամբ կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
«Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 30.05.2023 թվականին դատարան է ներկայացվել առարկություն:
Թիվ ԵԴ/3877/02/23 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Գևորգ Արտակի Խանոյանի, Գոհար Հաբեթի Խանոյանի ընդդեմ «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Գյումրի» մասնաճյուղի` բռնագանձման գործընթացը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. հունիսի 25-ին, ժամը 14:30-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`