Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/7971/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

Հայցվոր Անահիտ Աղասու Բաղրամյանի
ներկայացուցիչ Վահագն Թադևոսյանին
ՀՀ, ք.Երևան, Զաքյան 7-2

Պատասխանող «Ավտո Էսպերտ Փորձագիտական» ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Շ. Շահամիրյան փողոց, 1 շենք, բնակարան 123-124

Պատասխանող «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Ավետ Ավետյան փողոց, 116/1 և 116/5

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ
չներկայացնող երրորդ անձ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց, 16, տարածք 1/1




ԵԴ/7971/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

01.04.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, ծանոթանալով ըստ հայցի Անահիտ Աղասու Բաղրամյանի ընդդեմ «Ավտո Էսպերտ Փորձագիտական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու և ապահովագրական հատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Անահիտ Աղասու Բաղրամյանը 28.02.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Ավտո Էսպերտ Փորձագիտական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու և ապահովագրական հատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 02.03.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 10.03.2023 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 29.05.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 26.06.2023 թվականի որոշմամբ ԵԴ/7971/02/23 քաղաքացիական գործով «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 02.10.2023 թվականի որոշմամբ գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը:
Հայցվոր Անահիտ Աղասու Բաղրամյանի ներկայացուցիչ Վահագն Թադևոսյանը 01.12.2023 թվականին դատարան է ներկայացրել դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 23․01․2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն, իսկ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև փորձաքննության եզրակացության ստացումը:
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 27.03.2024 թվականին դատարան է ստացվել փորձագետի թիվ «05652408» եզրակացությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց:
Նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացվել փորձագետի թիվ «05652408» եզրակացությունը՝ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է վերսկսել թիվ ԵԴ/7971/02/23 քաղաքացիական գործի վարույթը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ, 160-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերսկսել թիվ ԵԴ/7971/02/23 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Անահիտ Աղասու Բաղրամյանի ընդդեմ «Ավտո Էսպերտ Փորձագիտական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու և ապահովագրական հատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 10.06.2024 թվականին, ժամը 16:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈւՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`