Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ռադիկ Սեպուհի Ստեփանյանին ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք Գ․ Գեղակերտ Մամիկոնյան փողոց 12 տուն ԾԱՆՈՒՑՈՒՄ N68 ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդված

Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հողի հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> և E-community ծրագրից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի Գեղակերտ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասերը հանդիսանում են Ձեր սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել հողի հարկ վճարելու պարտավորությունները՝ 2013-2023թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ մինջև 2020 թվականը կազմում են՝ 114943 /հարյուր տասնչորս հազար ինը հարյուր քառասուներեք / ՀՀ դրամ, որից ապառք՝ 79157/յոթանասունինը հազար հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ, տույժ՝ 35786/ երեսունհինգ հազար յոթ հարյուր ութանասունվեց / ՀՀ դրամ և 2021-2023 թվականը ներառյալ՝ 75123/ յոթանասունհինգ հազար հարյուր քսաներեք / ՀՀ դրամ, որից ապառք՝64030/ վաթսունչորս հազար երեսուն/ ՀՀ դրամ, տույժ՝ 11093/ տասնմեկ հազար իննսուներեք / ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 190066/ հարյուր իննսուն հազար վաթսունվեց/ ՀՀ դրամ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում:

Հասցե` Արմավիրի մարզ Խոյ համայնք Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`