Թիվ ԵԴ2/27562/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Արտաշես Յուրիի Գալստյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
26.04.2024
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<Ակբա Բանկ>> ԲԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Փիրուզա Հովիկի Վարդանյանի, Արտաշես Յուրիի Գալստյանի (այսուհետ նաև` Պատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու հարցը,
ՈՐՈՇԵՑ
1. Սահմանել թիվ ԵԴ2/27562/02/23 քաղաքացիական գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը՝ ըստ սույն որոշման պատճառաբանական մասի:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Հրավիրել նախնական դատական նիստ 14.05.2024 թվականին, ժամը` 13:55-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
4. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`