Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆինանսական բաժնի ավագ հաշվապահի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 07․05․2024

07.05.2024

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Անձնակազմի կառավարման բաժին
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Ֆինանսական բաժնի ավագ հաշվապահի (ծածկագիր՝ 12-1-29.6-Մ3-9) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար (Աշխատավայրի՝ ք․ Երևան Աջափնյակ վարչական շրջան, Հալաբյան 41Ա)։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ֆինանսական բաժնի ավագ հաշվապահի (ծածկագիր՝ 12-1-29.6-Մ3-9) պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի լուսապատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգը՝
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ֆինանսական բաժնի ավագ հաշվապահի (ծածկագիր՝ 12-1-29.6-Մ3-9) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի մայիսի 7-ից մայիսի 14-ը ներառյալ` քսանչորսժամյա ռեժիմով։
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 14:30-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 41Ա):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 41Ա):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
Հիմնական աշխատավարձի չափը կազմում ՝ 221312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի պարտաճանաչ, աշխատասեր, հավասարակշռված, գործնական, բարեկիրթ և պատասխանատվության զգացումով։

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 4, 23, 30, 31, 66, 67)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178472
 «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 3, 6, 8, 10, 14, 16, 17)
https://www.arlis.am/documentview.aspx?docid=65102
 «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 1․2, 3, 5, 6, 8, 12, 13, 17, 19, 22, 24, 25)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175826
 «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 2, 4, 5, 6, 7, 8, 19, 20, 21, 24, 25, 26, 27)
https://www.arlis.am/documentview.aspx?docid=151475
 «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 2, 4, 9, 11, 16, 25, 26, 32, 66, 67)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175840
 Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 35․1, 35․2, 35․4)
https://www.arlis.am/documentview.aspx?docID=75480
 Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
 Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
 «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր 71, 74, 75, 82, 85, 87, 93, 96:
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա ,
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• « Բարեվարքություն» կոմպետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 41Ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 (ներքին 00115, 00112):

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` /010/ 34-15-66; /060/ 713-420 / ներքին 00115, 00112/

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`