Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Պաշտպանության նախարարության քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու մասին

07.05.2024

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Պաշտպանության նախարարություն
ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ օրենքի 10-րդ հոդված

Պաշտպանության նախարարությունը (այսուհետ` ՊՆ) հայտարարում է մրցույթ ՊՆ քարտուղարության ստորաբաժանումների փաստաթղթաշրջանառության բաժնի գործառնավարի (ծածկագիր՝ 26-36.8-Մ6-11) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար և վարկա¬նիշային ցուցակի 1-ից 5-րդ համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի:
ՊՆ քարտուղարության ստորաբաժանումների փաստաթղթաշրջանառության բաժ¬նի գործառնավարի (ծածկագիր՝ 26-36.8-Մ6-11) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հարցազրույցը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 16-ին ժամը 10:00-ին՝ Պաշտպա-նու¬թյան նախա¬րա¬րու¬թյան վարչական համալիրում (հասցեն` ք.Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Բագրևանդի 5):
Հարցազրույցի հրավիրելու մասին ծանուցումները վարկանիշային ցուցակում ընդգրկված թեկնածուները կստանան քաղաքացիական ծառայության միասնական տեղեկա¬տվական հարթակի միջոցով:
Հարցազրույցին թեկնածուի մասնակցության հաստատման վերջնաժամկետը թեկնածուի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված ծանուցման պահից հաշվարկվող 24-րդ ժամն է:
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1) անձնագիր կամ նույնականացման քարտ,
2) արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական կամ համապա¬տասխան տեղեկանք:
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը՝ 139776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ է՝ ներառյալ եկամտահարակը։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի պարտաճանաչ, հավասարա-կշռված, ունենա նախաձեռնո¬ղա¬¬կանություն և պատասխանատվության զգացում, համա¬-կարգչից և տեխնիկական այլ միջոցներից օգտվելու ունակու¬թյուն:
Պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջ¬ների` պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմա-կերպման լիազորու¬թյունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվու¬թյունը ներառված է պաշտոնի անձնա¬գրում, որի Էլեկտրոնային տարբերակը կցված է https://cso.gov.am/ կայքէջում հրապա¬րակված հայտարարու¬թյանը:
Աշխատավայրի հասցեն է` ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջան, Բաբայան 6:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-29-44-28 հեռախոսահամարով:

07․05․2024թ․

Հասցե` Ք. Երևան, Բագրևանդի 5

Հեռ..` +37410294428

Էլ. փոստ`