Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար

08.05.2024

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Ներքին գործերի նախարարություն
ՀՀ կառավարության 27․12․2018 թիվ 1554-Ն որոշում

Հայտարարություն

Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիության շնորհման վարչության քաղաքացիության պարզման և հետընդունման բաժնի մասնագետի (ծածկագիրը` 27-3-22.1-Մ6-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 15-ին ժամը 1030-ին Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում (Հայաստան, ք. Երևան, Դավթաշեն, 4-րդ թղմ, 17/10):

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

1. Անձնագիր (ՀԾ համարանիշ) 2. Դիպլոմ (առկայության դեպքում) 3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ (առկայության դեպքում) 4. Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Հարցազրույցի փուլը «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը կազմում է՝ 139.776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:

Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Աշխատավայրի հասցեն՝ Հայաստան, ք. Երևան,

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2024 թվականի մայիսի 10-ը:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-59-64-81 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն hrmd@mia.gov.am էլեկտրոնային փոստի հասցեին:

06 մայիսի 2024թ.

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, 4-րդ թղմ, 17/1

Հեռ..` 010596481

Վեբ կայք` https://mia.gov.am/

Էլ. փոստ`