Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (31-4-Մ2-1) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.05.2024

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀՕ, 10-րդ հոդված

ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը

Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազի այսուհետ՝ Գլխավոր դատախազ և Դատախազության գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) կողմից պաշտոնի նշանակված անձանց (այսուհետ՝ Դատախազության աշխատակիցներ) անձնական տվյալների տեղեկատվական համակարգի մշակման և վարման, անձնակազմի կառավարման գծով իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման, իրազեկման և առաքման, ինչպես նաև՝ ստորագրված հրամանների հաշվառման, դրանց բնօրինակների պահպանման, Դատախազության աշխատակիցների անձնական գործերի նախապատրաստման, վարման, հաշվառման, ընդունման-հանձնման և պահպանման, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում Դատախազությանը վերապահված աշխատանքներ, Դատախազության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և քաղաքացիական ծառայողների գրանցամատյանի վարման, Դատախազության քաղաքացիական ծառայության պաշտոնները մրցույթի արդյունքով, վարկանիշային ցուցակներից, փոխադրման, վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքով, կադրերի ռեզերվից, ինչպես նաև` որոշակի ժամկետով` ժամկետային աշխատանքային պայմանագրով, տեղափոխության հետևանքով և գործուղման դեպքում համալրելու նախապատրաստական աշխատանքներ, Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմակերպատեխնիկական աշխատանքներ, Գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներ, Դատախազությունում դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող բաց և փակ մրցույթների նախապատրաստական աշխատանքներ, Դատախազության քաղաքացիական ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնների համալրման նախապատրաստական աշխատանքներ, ատեստավորման ենթակա դատախազների ցուցակների և ժամանակացույցերի կազմման ու ատեստավորման նախապատրաստական աշխատանքներ, Դատախազությունում փորձագետներ ներգրավելու հետ կապված նախապատրաստական աշխատանքներ, Դատախազությունում փորձնակ գրանցելու հետ կապված նախապատրաստական աշխատանքներ, Դատախազության քաղաքացիական ծառայողների և պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց խրախուսման, պետական (կառավարական) և այլ պարգևների ներկայացնելու հետ կապված նախապատրաստական աշխատանքներ, Դատախազության աշխատակիցների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի հաշվառման, ինչպես նաև՝ կարգապահական տույժերի գործողության ժամկետների նկատմամբ վերահսկողության սահմանման, Դատախազության քաղաքացիական ծառայողների, պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց արձակուրդների ժամանակացույցերի կազմման և արձակուրդների ձևակերպման, Դատախազության քաղաքացիական ծառայողների, պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց գործուղումների ձևակերպման հետ կապված աշխատանքների նախապատրաստման, գործուղման հրամանների հաշվառման, գործուղման վկայականների տրամադրման ու գրանցման, ինչպես նաև՝ գործուղումից վերադառնալուց հետո սահմանված կարգով ներկայացված հաշվետվությունների հաշվառման, ուսումնասիրման և վերլուծության աշխատանքներ, մասնակցում է Վարչության գործունեության ոլորտներին առնչվող իրավական ակտերի մշակման, փոփոխման, լրացման, ինչպես նաև՝ առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննության տրամադրման աշխատանքներին, իրականացնում է Դատախազության մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող հիմնախնդիրների բացահայտման, ուսումնասիրման, վերլուծության աշխատանքներ, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման տեղական և միջազգային առաջադեմ ու հաջողված փորձի ուսումնասիրման հիման վրա՝ Դատախազության մարդկային ռեսուրսների կառավարման զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը միտված միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, Դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու (զետեղելու) համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, Դատախազության աշխատակիցներին անձնակազմի կառավարման հարցերով անհրաժեշտ աջակցություն տրամադրելու, Դատախազությունում մարդկային ռեսուրսների կառավարման հարցերով ընդունելության ու աշխատանքային հանդիպումների կազմակերպման, անցկացման, ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների ուսումնասիրման, վերլուծության և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, Դատախազության քաղաքացիական ծառայողների, պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վերաբերյալ տեղեկանքների նախապատրաստման և տրամադրման, աշխատանքային գրքույկների վարման, հաշվառման, աշխատանքային ստաժի հաշվարկման, ինչպես նաև՝ ծառայողական վկայականների պատրաստման, գրանցման, տրամադրման և հաշվառման աշխատանքներ, Վարչության իրավասությունների շրջանակներում գործավարության միասնական կարգի ապահովման, ինչպես նաև՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով աշխատանքներ, Վարչության կանոնադրական նպատակների, խնդիրների և գործառույթների կենսագործմանն ուղղված միջոցառումների ծրագրման, նախապատրաստման, կիրարկման վերաբերյալ փաստաթղթերի, առաջարկությունների, հաշվետվությունների և այլ տեղեկատվության ու նյութերի նախապատրաստման աշխատանքներ։
ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝
- բարձրագույն կրթություն.
- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ.
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
- ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիական ծառայությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներ (ընտրանքային կոմպետենցիաներ՝ փոփոխությունների կառավարում, ժամանակի կառավարում, ելույթների նախապատրաստում և կազմակերպում, փաստաթղթերի նախապատրաստում)։

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերը։
Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. մայիսի 13-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։
Ընտրությունը կատարվելու է հարցազրույցի եղանակով։
Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5)
- դիմում (ձևը լրացվում է տեղում)․
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը)․
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (լուսապատճենները)․
- լուսանկար՝ 3 X 4 չափսի.
- ռեզյումե (CV).
- հայտարարություն 1 (ձև 3՝ կցվում է)․
- հայտարարություն 2 (ձև 4՝ կցվում է)․

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլ-փոստ՝ r.galstyan@prosecutor.am):

Հասցե` ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վազգեն Սարգսյան 5

Հեռ..` 010-511-541

Վեբ կայք` www.prosecutor.am

Էլ. փոստ`