Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/03-2913/13 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
19.01.2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Ա.Ավանեսյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/03-2913/13 կատարողական վարույթ` Անահիտ Գևորգի Գևորգյանից հօգուտ Արտուշ Վախթանգի Գրիգորյանի 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որպես պարտքի գումար և 26.500 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջ՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ